Անշարժ գույքի գործակալության ծրագիր

Համալրված է անհրաժեշտ գործիքներով, գործակալության աշխատանքը արդյունավետ կազմակերպելու համար:

Ընդհանուր Տեղեկություն

Smart Broker-ը ինտերնետում տեղադրված համակարգ է: Այնտեղ կարող եք ունենալ Ձեր անհատական կաբինետը, որին կունենաք մուտքի իրավունք միայն Դուք: Կաբինետում կարող եք հավաքագրել Ձեր Անշարժ գույքի տվյալների բազան, գնորդների մասին ինֆորմացիան: Տվյալները ցանկացած պահի կլինեն հասանելի, բավական է ունենալ ինտերնետ: Առկա է հնարավորություն կաբինետում ավտոմատ հավաքագրելու անհատների կողմից օնլայն հարթակներում տեղադրված հայտարարությունները: Նոր հայտնված հայտարարությունների մասին կարող եք ստանալ ծանուցումներ հեռախոսով: Համակարգը ունի հարուստ գործիքակազմ, որը էլ ավելի կհեշտացնի գործակալության աշխատանքը կազմակերպելը:

ԹՈՓ Հնարավորություններ

Ստորև ներկայացված են համակարգի հիմնական առանձնահատկությունները: Այսպիսի հնարավորությունների համադրությամբ Smart Broker-ը ՄԻԱԿ ծրագիրն է Հայաստանում:

Հայտերի Ավտոմատ Հավաքագրում

Օնլայն հարթակներում սեփականատերերի կողմից տեղադրած հայտարարություններն անմիջապես կհայտնվեն Ձեր կաբինետում: Եվ կմնան կաբինետում նույնիսկ աղբյուր կայքում հեռացվելուց հետո:

Տվյալների Բազա և Գնորդներ

Կաբինետում կարող եք ավելացնել անշարժ գույքի վերաբերյալ տվյալները, կցել նկարներ և աշխատել դրանց հետ: Կարող եք ավելացնել գնորդների տվյալները, նրանց ցանկությունները: Գնորդի ցանկություններին համապատասխանող գույք հայտնվելիս, համակարգը Ձեզ դրա մասին կտեղեկացնի: Առկա է ճկուն որոնման գործիք, թեգավորման, մեկնաբանություններ ավելացնելու հնարավորություններ և ոչ միայն:

Պլանավորում

Որպեսզի ստիպված չլինեք հիշել թե սեփականատիրոջ կամ գնորդի հետ երբ և ինչ եք պայմանավորվել, կարող եք պայմանավորվածությունը գրանցել անմիջապես գույքի, կամ գնորդի էջում: Կարող եք նշել պայմանավորվածության տեսակը, օրը, ժամը, վայրը, թողնել մեկնաբանություն: Իսկ համակարգը Ձեզ կտեղեկացնի տվյալ իրադարձության ժամը մոտենալուց առաջ: Կարող եք նաև օրացույցի վրա դիտել բոլոր պլանավորված իրադարձություննրեը:

Այլ Հնարավորություններ

Հեռախոսահամարի ստուգում
Կարող եք ստուգել արդյոք մուտքագրած հեռախոսահամարը պատկանում է անարժ գույքի գործակալի թե ոչ:
Նկարների դրոշմում
Կարող եք նկարների վրա ավելացնել Ձեր տեքստը, օրինակ գործակալության անվանումը կամ հեռախոսահամարը, և ապա նկարները տեղադրել ինտերնետում՝ վստահ լինելով, որ դրանք ոչ ոք չի վերատեղադրի իր անունից:
Արտաքին հղման ստեղծում
Պարտադիր չէ, որպեսզի գնորդը այցելի Ձեր գրասենյակ, իրեն համապատասխանող գույքի տվյալները տեսնելու համար, դուք կարող եք ստեղծել արտաքին հղում կոնկրետ գույքի վրա և ուղարկել այն գնորդին՝ օրինակ վայբեռի միջոցով:
Աշխատակիցներ
Համակարգում հնարավոր է ունենալ միաժամանակ մի քանի օգտատեր: Դուք կարող եք կարգավորել, որպեսզի ամեն գործակալ ձեր կազմակերպությունում ստանա իրեն վերաբերվող գույքը:
Արտահանել Excel
Կարող եք ֆիլտրել Ձեզ հետաքրքրող գույքը և արտահանել Excel ծրագրի մեջ, հետո օրինակ ուղարկել ցուցակը ինչ որ մեկին:

3 Կարևոր բաղադրիչներ

Քաջ գիտակցում ենք, որ ցանկացած բիզնեսի համար, աշխատանքային գործիք ընտրելիս, շատ կարևոր են հետևյալ բաղադրիչները:

Անխափան աշխատանք

Մեր սերվերները տեղադրված են Microsoft-ի տվյալների կենտրոնում, որտեղ առկա է բոլոր տեսակի պաշտպանական մեխանիզմները անխափան հասանելիություն ապահովելու համար: 2018 թվականի հուլիսից մինչև հիմա համակարգը մշտապես հասանելի է: Մենք ունենք արագ արձագանքման մասնագետներ, ովքեր րոպեների ընթացքում պատրաստ են շտկելու առաջացած խնդիրները, բավական է խնդրի մասին տեղեկացնել Ձեր կաբինետին կցված խորհրդականին:

Տվյաների Անվտանգություն

Համակարգում կիրառված են ժամանակակից բոլոր անվտանգության միջոցները տվյալների ամբողջականությունը ապահովելու համար: Տվյալների բազան ամենօրյա ռեժիմով արխիվացվում և պահպանվում է աշխարհագրապես 3 տարբեր կետերում, որտեղ հասանելիություն չունեն գրեթե ոչ ոք: Կապը համակարգի հետ իրականացվում է ժամանակակից, անվտանգ SSL գաղտնագրման պրոտոկոլի միջոցով:

Տվյալների Գաղտնիություն

Համակարգը նախագծված է այնպես, որ յուրաքանչյուր կաբինետ իզոլացված է մյուս կաբինետներից: Դուք և միայն դուք կարող եք դիտել և աշխատել Ձեր կաբինետում մուտքագրված տվյալների հետ: Տվյալների բազայի իրական տարբերակը հասանելի չէ նույնիսկ մեր ծրագրավորողների համար: Մեր գործընկերների վստահությունը մեր հաջողության ամենակարևոր բաղադրիչն է:

Ավտոմատ հավաքագրած հայտարարությունների քանակ

Այսպիսի ահռելի քանակություն պետք է ձեռքով մշակվեր մեր գործընկերների կողմից: Սակայն ի շնորհիվ մեր համակարգի, նրանք այդ ժամանակը ծախսում են այլ կարևոր գործերի վրա:

1234

Ծրագրից սքրինշոթներ

Ներկայացնում ենք ծրագրից կատարված սքրինշոթներ ընհանուր պատկերացում կազմելու համար:

Մեզ վստահում են

Մեր սիրելի գործընկերները, որոնց ամենօրյա աշխատանքի մի մեծ մաս թեթևացվում է մեր համակարգի շնորհիվ:

Մեր մյուս սիրելի գործընկերները, ովքեր ինչ-ինչ պատճառներից ելնելով չցանկացան երևալ այստեղ 🙂

B. ....
Գործակալություն 2019 թվականից
H. ....
Գործակալություն 2021 թվականից
K. ....
Գործակալություն 2019 թվականից
Գ. ....
Գործակալություն 2018 թվականից
Վ. ....
Անհատ ռիելթոր 2020 թվականից
H. ....
Գործակալություն 2019 թվականից
Ա. ....
Անհատ ռիելթոր 2019 թվականից
N. ....
Գործակալություն 2019 թվականից
A. ....
Գործակալություն 2019 թվականից
Ս. ....
Անհատ ռիելթոր 2018 թվականից
G. ....
Գործակալություն 2019 թվականից
Ա. ....
Գործակալություն 2020 թվականից
S. ....
Գործակալություն 2019 թվականից
S. ....
Գործակալություն 2021 թվականից
Ա. ....
Անհատ ռիելթոր 2018 թվականից

Եվս 16 գործընկեր, օգտվում է մեր համակարգից, սակայն ընդհատումներով

Մեր Մասին Ասում են

Մեր գործընկերներից ոմանք արտահայտվեցին մեր և մեր կողմից առաջարկվող Smart Broker համակարգի մասին:

Այս խոսքերը և գնահատականները մեզ համար շատ կարևոր և պարտավորեցնող են:

Խոստանում ենք նույն եռանդով շարունակել և նոր լուծումներ ներկայացնել մեր գործընկերներին:

Վճարիր այնքան ինչքանից օգտվում ես

Ծրագրի գինը հաշվարկվում է միայն ակտիվացված հնարավորությունների համար, որը ինքնուրույն կարող եք փոփոխել ցանկացած պահի:

Ստորև ներկայացված են որոշ տարբերակներ պատկերացում կազմելու համար:

Սկզբնական

Անհատ ռիելթորների կամ փոքր գործակալությունների համար

Օպտիմալ

Ավելի Լուրջ

Միջին մեծության գործակալությունների համար

Ֆուլ Փաթեթ

Մեծ գործակալությունների համար

40000դրամ / ամս.

Անհատական կաբինետ

Հեռախոսահամարի ստուգում

Նկարների դրոշմում

Նկարների բեռնում

Անհատական հայտեր

Հայտերի փոփոխություն

Աղբյուրում փոփոխություններ

Արտահանել Excel

Գնորդներ

Պլանավորում

Արտաքին հղումներ

Վաճառք

Բնակարան: բոլորը

Կոմերցիոն: բոլորը

Առանձնատուն: բոլորը

Հողատարածք: բոլորը

Վարձակալություն

Բնակարան: բոլորը

Կոմերցիոն: բոլորը

Առանձնատուն: բոլորը

Վճարումը իրականացվում է հետվճարային սկզբունքով՝ ամսվա վերջում հաշվարկված գումարի չափով:

Ունենք հնարավորություն ակտիվացնելու անվճար փորձնական տարբերակ մի քանի օրով:

Պատվիրեք հետադարձ Զանգ

Մեր մասնագետը կզանգահարի և կպատասխանի բոլոր հարցերին: Ցանկության դեպքում կայցելի Ձեր գրասենյակ և կցուցադրի ծրագրի աշխատանքը:

Ունե՞ք Հարցեր

Եթե ունեք հարցեր, որոնց պատասխանը գերադասում եք ստանալ գրավոր, ապա կարող եք թողնել Ձեր հարցը ստորև: